ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Էկոնոմիստ» ամսագրին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է լուրջ լարվածության գործոն, որը երկարաժամկետ հեռանկարում վտանգավոր կլինի Ռուսաստանի համար:
Օբամայի խոսքով, Միացյալ Նահանգները պետք է պատրաստ լինեն պատասխանելու ռուսաստանյան մարտահրավերներին:
Ի դեպ, Օբաման դրական է գնահատել իր շփումները Դմիտրի Մեդվեդևի հետ՝ վերջինիս նախագահ եղած ժամանակ, տեղեկացնում է echo.msk.ru-ն: