Armenian text to speach

Ֆրանսուհիները գլխացավի պատճառով Վրաստանում գլխացավանքի մեջ են ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող երկու կանայք Վրաստանում սպասում են դատարանի որոշմանը այն բանի համար, որ իրենց հետ այդ երկիր էին բերել գլխացավի դեմ նախատեսված կոդեին պարունակող հաբեր. տեղեկացնում է РИА Новости-ին՝ հղում անելով Parizien թերթին:

Էլզասի բնակչուհի Արզու Բիլիչին, ով հանգստանալու էր եկել Թուրքիա, որոշել է փոքրիկ շրջագայություն կատարել դեպի Վրաստան: Սակայն սահմանին կինը ձերբակալվել է սահմանապահների կողմից. նրա անձնական դեղատուփում գտել են Dafalgan դեղամիջոց, որը Ֆրանսիայում վաճառվում է դեղատոմսով:

Ճանապարհորդությունների սիրահար կինը չգիտեր, որ Վրաստանում կոդեինի պարունակությամբ դեղամիջոցներն արգելքի տակ են:

Այս պահին Բիլիչին սպասում է դատաքննությանը, որը նրան կպարտավորեցնի 2,5 հազար եվրո վճարել: Միայն դրանից հետո կինը կկարողանա տուն վերադառնալ:

Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով` նման պատմության մեջ է ընկել նաև մեկ այլ ֆրանսուհի: Հիմա կանայք միասին են սպասում դատին:




Լրահոս