Բրիտանացուն չեն վճարել կապիկի սելֆիի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011-ին բրիտանացի ճանապարհորդ Դեվիդ Սլեյտերը թույլ էր տվել ինդոնեզական ջունգլիների կապիկին լուսանկարել ինքն իրեն: Լուսանկարը մեծ համբավ էր վաստակել համացանցում, իսկ վերջերս էլ հայտնվել էր Wikimedia կայքում: Սակայն բրիտանացին դրա համար գումար չի ստացել: Կայքի ղեկավարությունը հայտարարել է, որ Սլեյտերն այդ լուսանկարի հեղինակային իրավունքները չունի, տեղեկացնում է Daily Mail-ը:

«Փաստորեն, լուսանկարն արվել է ոչ թե մարդու, այլ` կապիկի կողմից: Այն փաստը, որ օգտագործվել է բրիտանացու ֆոտոխցիկը, որևէ նշանակություն չունի», – փաստարկել է հոնորար վճարելու մերժումը կայքի ղեկավարությունը:

Նրանք լուսանկարը հասարակական սեփականություն են համարել, սակայն բրիտանացին դրա հետ համաձայն չէ: Դեվիդ Սլեյտերը պատրաստվում է Wikimedia Commons-ից դատարանի միջոցով 30 հազար դոլար ստանալ:




Լրահոս