Հայտնի իրողություն է, որ ամեն անգամ էներգետիկ ռեսուրսների հերթական թանկացումը շատ արագ և ուղղակիորեն ազդում է հատկապես լայն սպառման ապրանքների գների վրա: Օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան կրկին թանկացավ և շուրջ տասն օր թանկարժեք էլեկտրաէներգիան սպառողներն էլ ավելի բարձր գնով են ամենամենօրյա ապրանքներ ձեռք բերում:
Armlur.am –ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե որքանով են նկատել անխուսափելի գնաճի հերթական ազդեցությունը: Գնահատականները միանման էին , դժգոհությունը` համատարած:
Թեև մարդիկ արդեն վարժվել ու լավ են պատկերացնում, որ հոսանքի թանկացումը գնաճն անխուսափելի է դարձնում, այսուհանդերձ, էլ ավելի վատթար ժամանակներ էին կանխատեսում` նշելով, որ հատկապես աշնանն ու ձմռանը սոցիալական վիճակն էլ ավելի կվատթարանա:
Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան