«Ժողովուրդ» օրաթերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԲՀԿ-ական թեկնածուներին խոստացել է ֆինանսապես օգնել, ինչքան որ հարկն է: Սակայն միաժամանակ պայման է առաջադրել. եթե թեկնածուն պարտվի, ապա պարտավոր է վերադարձնել տրված գումարը, իսկ եթե հաղթի, ապա այն կհամարվի որպես նվեր: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ այդ լուրերն աբսուրդ են: «Միգուցե այլ կուսակցությունների մասին է խոսքը, բայց մեզ մոտ նման բան չկա»,-վստահեցրեց Գալստյանը: Մինչդեռ ԲՀԿ-ական պատգամավորներն այլ բան են ասում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ