Շինհրապարակում շրջայցի ընթացքում նախարարը շինարարներին հիվանդանոցի կառուցման աշխատանքի որակի վերաբերյալ հանձնարարականներ տվեց:
Տավուշի մարզի Բերդի բժշկական կենտրոնի արդիականացման աշխատանքներն իրականացվում են Համշախարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման համապատասխան վարկային ծրագրի շրջանակում: Բոլոր հիվանդանոցային ծառայությունները` ներառյալ ինֆեկցիոն և լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքները, կտեղակայվեն բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում, իսկ կենտրոնի առողջության առաջնային պահպանման ծառայությունը կտեղափոխվի ինֆեկցիոն մասնաշենք:
Ծրագրի շրջանակում կհիմնանորոգվեն Բերդի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական և ինֆեկցիոն մասնաշենքերը, ինչպես նաև կկառուցվի կցակառույց` բոլոր բժշկական ծառայությունները տեղակայելով մեկ մասնաշենքերում: Բժշկական կենտրոնը շինարարական աշխատանքներից հետո կդառնա Բերդի տարածաշրջանի լավագույն բժշկական հաստատություններից մեկն ու առանց խոչընդոտների կսպասարկի տեղացիներին: Բժշկական հաստատությունը կհամալրվի լավագույն գործիքներով և տեխնիկական հագեցվածությամբ չի զիջի այլ կենտրոններին:
Հիվանդանոցի շինարարական աշխատանքները կավարտվեն աշնանը:
Բերդում Երևանից ժամանած մասնագետները, այդ թվում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը, հետազոտեցին երկու տասնյակից ավելի այցելուների, նրանց նաև անվճար ակնոցներ տրամադրվեցին: