Բանվորին վրաերթի ենթարկած ռուս պատգամավորը հարբած է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Տամբովի մարզից պատգամավոր Վլադիմիր Տոպորկովը, ով կիրակի օրը մահվան ելքով վրաերթի էր ենթարկել ճանապարհային աշխատողին, ձերբակալվել է, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նախնական տվյալների համաձայն, ճանապարհատրասպորտային պատահարի պահին Տոպորկովը հարբած է եղել: Նրա ավտոմեքենայում երկու ատրճանակ է հայտնաբերվել:
Վթարը տեղի է ունեցել կիրակի լույս երկուշաբթի գիշերը Սմոլենսկյան հրապարակի վրա:

Տոպորկովը Toyota Land Cruiser ավտոմեքենայով բախվել է Камаз-ին և վրաերթի ենթարկել Ուզբեկստանի 43-ամյա քաղաքացուն, ով զբաղվում էր ճանապարհի երթևեկելի հատվածի վերանորոգմամբ: Ստացված վնասվածքներից տղամարդը մահացել է:




Լրահոս