Օգոստոսի 10-ին Տավուշի մարզի Այգեպար գյուղում հակառակորդի գնդակոծության հետևանքով հիմնովին այրված երկու բնակարանների բնակիչները «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ նոր բնակարաններ են ստացել:
Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ Տավուշի մարզպետարանից, որտեղից նաև հայտնեցին, որ նրանց համար ձեռք են բերվել երեք սենյականոց բնակարաններ՝ համապատասխան գույքով:
Հիշեցնենք, որ Այգեպարի համայնքապետ Անդրանիկ Այդինյանը հայտնեց, որ բնակիչներից մեկը տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել: Արշալույս Գևորգյանին պատկանող հրդեհված բնակարանում 3 բնակիչ կա, իսկ Արարատ Վարդազարյանի բնակարանում` 2: