«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իր նախկին կուսակցության` ՕԵԿ-ի գործունեությանը չի հետեւում:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ՕԵԿ-ի կազմակերպած հանրահավաքն արդյոք կնպաստի, որպեսզի ՀՀ-ում էկետրաէներգիան չթանկանա՝ ասաց. «Ես ընտրել եմ իմ ճանապարհը, ես ավելի շատ գործադիրում եմ ինձ տեսնում: Ես միտինգներից հեռու մարդ եմ, ես միշտ պայքարել եմ… իհարկե օրինական միտինգներն օրենքով նախատեսված է, բայց անօրինական միտինգների, հավաքների դեմ միշտ ես եմ պայքարել՝ որպես ոստիկան, ու չեմ կարծում, թե ինձ կսազեր, որ ամբիոնից գնայի քարկոծեի, ասեի՝ սա այսպես չէ, սա այնպես չէ, ավելի լավ է ես իմ աշխատանքով ապացուցեմ, որ ես կարող եմ իմ հայրենիքի համար ինչ-որ բան անել»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։