Նպատակ էինք դրել նվաճել այս տիտղոսը. Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի Սուպերգավաթը նվաճելուց հետո մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ իր սաների տարած հաղթանակը:

«Նպատակ էինք դրել նվաճել այս տիտղոսը եւ արեցինք դա։ Ասում էինք, որ ցանկանում ենք շուտ մոռանալ «Լիվերպուլ»-ից կրած պարտությունը և դա մեզ հաջողվեց։ Այսօր շատ ավելի լավ էինք պաշտպանվում և լավ գրոհում», – նշել է Կլոպը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել էր 2։0 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ։

5DD31E7D-84F9-4E7F-B045-05C89482D117




Լրահոս