«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Շիրակի մարզի 5 ընտանիք ունեցող Լեռնագյուղ համայնքն արդեն 14 տարի է՝ ոչ դպրոց ունի, ոչ էլ՝ դպրոցահասակ երեխա:
Այս տարի եւս Լեռնագյուղը առաջին դասարանի աշակերտ չի ունենա: Լեռնագյուղի համայնքապետ Հմայակ Մարտիրոսյանի խոսքով՝ առաջիկա մի քանի տարիներին գյուղում առաջին դասարանի աշակերտ չի լինի:
«Այս տարի միայն մի երիտասարդ ընտանիք եկավ գյուղ, վեց ամսական երեխա ունեն: Գյուղում ունենք նաեւ մի երեք եւ մի երկու տարեկան երեխա: Իմ երեխաներն էլ մինչեւ չորրորդ դասարան հաճախեցին հարեւան՝ Թորոս գյուղի դպրոց, հետո ուղարկեցի Գյումրի՝ բարեկամի տուն, այնուհետեւ մեկ այլ բարեկամի տուն, մինչեւ ավարտեցին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գյուղի վիճակն այսպես ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ մարդիկ գյուղից հեռանում են անվերադարձ»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։