Ռուսաստանի վարչապետը ստորագրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն առնչվող որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է կառավարության որոշումը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծին հավանության տալու մասին և հանձնարարել է նշված պայմանագիրը ստորագրելու առաջարկություն ներկայացնել Ռուսաստանի նախագահին:

Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի կառավարության կայքը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կառավարությունը որոշման նախագծին հավանություն էր տվել օգոստոսի 7-ի նիստում:

Նույնը պետք է անեն նաև Ղազախստանի և Բելառուսի կառավարությունները:




Լրահոս