Խավի Մարտինեսը բաց կթողնի ամբողջ մրցաշրջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ն հաստատել է, որ Գերմանիայի Սուպերգավաթի խաղի ժամանակ ֆուտբոլիստ Խավի Մարտինեսի ստացած վնասվածքը չափազանց ծանր է, և իսպանացի կիսապաշտպանը բաց կթողնի ամբողջ մրցաշրջանը:

Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Մարսել Շմելցերի հետ բախման հետևանքով Մարտինեսը ստացել է ծնկահոդի վնասվածք և կապանների կտրվածք: Նա կվիրահատվի ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում, իսկ վերականգնողական փուլը կանցնի Մյունխենում:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Սուպերգավաթի խաղում Մյունխենի «Բավարիան» 0:2 հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային», իսկ հանդիպման առաջին գոլի հեղինակ դարձավ  Հենրիխ Մխիթարյանը:




Լրահոս