11 տարի առաջ այս օրը Ռոնալդուն առաջին անգամ խաղաց Պորտուգալիայի կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ 11 տարի առաջ այս օրը կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է իր առաջին խաղը: Դա տեղի է ունեցել 2003թ. օգոստոսի 20-ին՝ Պորտուգալիայի Շավիշ քաղաքում՝ Ղազախստանի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղի ժամանակ:

Այդ խաղում 18-ամյա Ռոնալդուն խաղադաշտ էր դուրս եկել միայն 2-րդ խաղակեսում: Իսկ հենց խաղն ավարտվեց պորտուգալացիների նվազագույն (1:0) հաղթանակով: Միակ գոլի հեղինակը 65-րդ րոպեին դարձել էր Սիմաու Սաբրոզան:

Հավելենք, որ Պորտուգալիայի և Ղազախստանի հավաքականները միմյանց հետ հանդիպել են ընդամենը երեք անգամ: Մյուս երկու խաղերը տեղի էին ունեցել Եվրո 2008-ի ժամանակ և ավարտվել պորտուգալացիների հաղթանակով՝ 3:0 և 2:1 հաշվով: Երկու խաղերում էր Ռոնալդուն աչքի է ընկել մեկական անգամ:




Լրահոս