Որքան է կազմում միջին աշխատավարձը Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է  երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Ներկայացված է նաև Հայաստանում առկա միջին ամսական անվանական աշխատավարձի չափը: Ըստ այդ ցուցանիշների՝ 2014-ի հունվար-հուլիսի արդյունքներով` աշխատավարձը  բարձրացել է 7,4 տոկոսով և կազմել 163 հազար դրամ: Պետական սեկտորի համար այն կազմել է 142.055 դրամ, իսկ ոչ պետական սեկտորի՝ 194.589 դրամ:

Ըստ այդմ՝ մասնավոր սեկտորի աշխատավարձն աճել է 8.9 տոկոսով, պետականինը՝ 6:

Ներկայացնենք նաև միջին աշխատավարձն առանձին ամիսների ընթացքում:

Մայիս՝ 163. 144 դրամ

Պետական՝ 139.696 դրամ

Ոչ պետական՝ 196,132 դրամ

Հունիս՝ 163.737 դրամ

Պետական՝ 142. 718 դրամ

Ոչ պետական՝ 200. 156

Հուլիս՝ 179.717 դրամ

Պետական՝ 160. 272

Ոչ պետական՝ 206. 772




Լրահոս