ԵՄ գագաթաժողովը կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելում կկայանա Եվրամիության 28 երկրների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովը: Եթե նախկինում նախատեսվում էր այն անցկացնել ԵՄ ղեկավարության փոփոխության հարցերի նպատակով, ապա այժմ հիմնական քննարկման առարկան լինելու է ուկրաինական հարցը:

Գագաթաժողովի նախօրեին ՆԱՏՕ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում մեղադրեց Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու մեջ՝ այդպես բացատրելով Ուկրաինայի կառավարական ուժերի ձախողումը:

Չնայած Ռուսաստանի կողմից հնչած հերքումներին, ԵՄ երկրների ղեկավարներից շատերը հանդես են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կոշտացնելու առաջարկով: Սպասվող նոր պատժամիջոցների մասին տեղեկատվություն առայժմ չկա, սական արևմտյան լրատվամիջոցներն այս կապակցությամբ տարբեր վարկածներ են հրապարակում:

Նախատեսվում է նաև, որ Բրյուսել կժամանի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ով ԵՄ հեռացող նախագահ Հերման Վան Ռոմպեյի հրավերով հնարավորություն կստանա գագաթաժողովին հանդես գալ ելույթով:




Լրահոս