Հայրապետյանը հրապարակավ ներողություն խնդրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ “Արմնյուզ” հեռուստաընկերության”Բանաձև” հաղորդաշարի եթերից թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Ռուբեն Հայրապետյանը հարապակավ ներողություն է խնդրել նույն ընտրատարածքում առաջադրված Գայանե Առուստամյանից:”Ես մի քանի օր առաջ, երբ անդրադարձա Գայանեի կողմից ինձ արված բանավեճի առաջարկին և հայտարարեցի, որ կին է` կճանկռի, ընդհանրապես չէի ցանկանում նրան վիրավորել: Եթե նա վիրավորվել է, ուրեմն ես ներողութուն եմ խնդրում”,-ասաց նա:Հաղորդման ընթացքում նա նաև անդրադարձավ  Հարավ-Արևմտյան թաղամասում կատարված իրադարձություններին` ըստ որոնց, թիվ 7 ընտրատարածքի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունը փորձել են խոչընդոտել նույն ընտրատարածքի թեկնածու Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները:”Փաշինյանը երկու օր առաջ հայտարարեց, որ ամեն ինչ անելու է, որ Մալաթիայում ծեծ ուտի: Ի՞նչ է սա նշանակում, ինչի՞ է այս մարդը ուզում հասնել: Ես ուզում եմ խորհուրդ տալ իմ ընկերոջ ընտրազանգվածին` հեռու մնալ բոլոր տեսակի սադրանքներից, քանի որ սադրանքը Նիկոլ Փաշինյանի մասնագիտությունն է”,-ասաց նա:
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ, երբ Ռուբեն Հայրապետյանը մերժել էր Գայանե Առուստամյանի՝ հեռուստաբանավեճով հանդես գալու առաջարկը, նա նաև հայտարարել էր, որ պատրաստ է բանավիճելու ՀԱԿ համամասնական ցուցակի 1-10 տեղերի ներկայացուցիչների հետ, բացի իր ընկեր Արամ Սարգսյանից: Նրա հայտարարությանը հաջորդեց Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը առաջարկի շուրջ, սակայն Ռուբեն Հայրապետյանը այն մերժեց` ասելով, որ ինքը ասել է կբանվիճի իր ասած բոլոր մարդկանց հետ միասին` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:Նշենք նաև, որ հաղորդման ընթացքում, ինչպես հայտարարեց հաղորդավար Արտակ Ալեքսանյանը, զանգահարել էր “Հայոց արծիվներ” հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը և պատրաստակամություն հայտնել` Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու:




Լրահոս