Հայաստանը մտադիր է արտադրել սեփական անօդաչու թռչող սարքեր.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանը մտադիր է ստեղծել եւ արտադրել սեփական անօդաչու թռչող սարքեր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
“Պատրաստի արտադրություն արդեն կա. մենք ռոբոտ-սակրավորների եւ անօդաչու ուղղաթիռների մեր մշակումները ներկայացրել ենք: Այժմ փորձարկումներ են ընթանում, մենք պետք է ապացուցենք դրանց առավելությունը: Տարվա ընթացքում մենք նմուշների արդյունավետության վերաբերյալ հստակ պատկերացում կունենանք:  Հենց որ պարզվի, որ առավել շահավետ է դրանք արտադրելը, քան այլ երկրներից գնելը, դրանք կսկսեն օգտագործվել Հայաստանի եւ Ռուսաստանի բանակների վերազինման համար”,-նշել է վարչապետը:
Պատասխանելով այն հարցին, թե կան արդյոք տարածաշրջանում ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծման վերաբերյալ փետրվարին ստորագրած ռուս-հայկական համաձայնագրի համագործակցության որոշակի արդյունքներ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ կան արդեն ՌԱՀ-ի որոշակի ձեռնարկություններ եւ գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք պետական պատվեր են ստանում  սպառազինման հետազոտման եւ ստեղծման համար:




Լրահոս