Ռ. Քոչարյանը՝ ՄԱՊ-ի սեփականատե՞ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 60-ամյակին ընդառաջ շատ լրատվամիջոցներում վերջինիս կյանքին, քաղաքական գործունեությանն առնչվող բազմաթիվ հրապարակումներ տեղ գտան:

Քոչարյանի քաղաքական գործունեությունից զատ, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտվել նաև վերջինիս ունեցվածքը և իրեն պատկանող ընկերությունների անունները:

Ռուսական ԶԼՄ-ում շրջանառվող լուրերի համաձայն` ՄԱՊ ընկերության գլխավոր սեփականատեր է համարվում Ռոբերտ Քոչարյանը:

ՄԱՊ գործարանի սեփականատեր Ալիկ Պետրոսյանը Armlur.am-ի հետ զրույցում շրջանառվող այս լուրերը որակեց որպես հիմարություն:

«15 տարի առաջ էլ էին նման լուրեր շրջանառվում, բայց ես չեմ հոգնում կրկնելուց, որ ՄԱՊ ընկերության բաժնետոմսերի հարյուր տոկոսն էլ ինձ են պատկանում: Ավելին ասեմ… հարյուր չէ, հազար տոկոսի սեփականատերն էլ ես եմ»,- նշեց գործարանի սեփականատերը և հավելեց.«Հին են այն մարդիկ, ովքեր կրկին շրջանառության մեջ են դրել այսպիսի խոսակցություններ»:

Լուսինե Հակոբյան




Լրահոս