Նյու Յորքի նախկին քաղաքապետը կրկին կղեկավարի Bloomberg-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը 2014թ. վերջին կրկին կգլխավորի իր կողմից հիմնված Bloomberg L.P. ընկերությունը, որը հանդիսանում է շուկաների և գործարար աշխարհի մասին տեղեկատվության հիմնական մատակարարը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել են ընկերության պաշտոնական ներկայացուցիչները:

Մայքլ Բլումբերգը Նյու Յորքի քաղաքապետ է ընտրվել 2001-ին, երբ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո քաղաքի տնտեսությունը գտնվում էր անկման մեջ: Բլումբերգը վերաբաշխել է երկրի բյուջեն, կրճատել ծախսերը. ինչի շնորհիվ 2005-ին վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում: Նրա պաշտոնավարման ժամանակ կրճատվել է հանցավորության մակարդակը, կառուցվել են մատչելի բնակարաններ, նոր աշխատատեղերի ստեղծման շնորհիվ գործարկվել է աղքատության դեմ պայքարի ծրագիրը:

2007թ. հունիսին Բլումբերգը լքել է ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության շարքերը և դարձել անկախ քաղաքական գործիչ:

72-ամյա Բլումբերգն ամենահարուստ ամերիկացիներից մեկն է, նրա ակտիվների ընդհանուր արժեքը կազմում է 33 մլրդ դոլար. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս