ՊՏՏԱՀՈՂՄԵՐԻ ՀԱՆԴԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի կենտրոնական Օքլահոմա նահանգում կիրակի օրը` առավոտյան, սկսվել են պտտահողմեր, որոնց, նախնական տվյալների համաձայն, զոհ է գնացել վեց մարդ: Փոթորիկն ամենաուժեղը հարվածել է նահանգի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ուոդուորդ քաղաքին: Մինչ այդ` շաբաթ օրը` երեկոյան, մի շարք նահանգներում գրանցվել է ավելի քան վաթսուն պտտահողմ, որոնց արդյունքում արմատախիլ են եղել ծառեր, շուռ են եկել էլեկտրականության սյուներ, վնասվել` մեծաթիվ տներ: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ բնական աղետի մյուս զոհերն են դառնալու Վիսկոնսին, Մինեսոտա, Այովա նահանգները: Քամու ուժգնացումներ են սպասվում Տեխաս եւ Իլինոյս նահանգներում:




Լրահոս