Սահմանադրական բարեփոխումների հարցում տարաձայնություններ կան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հանդիպման ժամանակ քննարկվել է նաև սահմանադրական բարեփոխումների հարցը և արձանագրվել, որ ամեն մեկը պետք է հարգի մյուսի տեսակետը:

«Մենք կողմ ենք սահմանադրական բարեփոխումներին, մնացած ուժերը դեմ են այս կամ այն պատճառով: Այս դեպքում պետք է առաջնորդվենք այն գաղափարով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր տեսակետը»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ այս հանգամանքը չի խաթարում քառյակի ձևաչափը: Ռուստամյանը նշեց, թե միությունը քառյակ է այնքանով, քանի դեռ չորս քաղաքական ուժեր միակարծիք են մի քանի հարցի շուրջ:

Քննարկվել է նաև առաջիկայում հանրահավաքի անցկացման հարցը. չի հստակեցվել միայն դրա կոնկրետ ժամանակը:

Ռուստամյանն ասաց, որ այս պահին չի կարող ասել, թե իրենց կողմից բարձրացված 12 կետերից քանիսն են կատարվել: Նրա խոսքով՝ կան կետեր, որոնք ամբողջապես լուծվել են, որոշները` մասամբ, իսկ կան կետեր, որոնք դեռևս անորոշ են:




Լրահոս