Բրիտանացի հանցագործը քիչ էր մնացել զրկվեր տաբատից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի փոքր խանութներից մեկի տեսախցիները ոչ մեծ կողոպուտ են ֆիքսել: Դեղնականաչավուն դիմակով և մեծ սրով՝ մաչետեով, զինված գողը ներխուժել է խանութ և քայլել դեպի գանձապահը, որպեսզի նրանից վերցնի փողերը:

Կողոպուտի ժամանակ հանցագործի տաբատը վրայից սկսել է վայր սահել՝ ցուցադրելով նրա ներքնազգեստը: Ստանալով դրամարկղի փողը՝ գողը հաջողացրել է վայր գցել այն: Մի կերպ հավաքելով գողոնը՝ նա պատրաստվել է դուրս գալ առևտրային կետից, երբ դռան մոտ ընկել է նրա դիմակը: Տեսախցիկները, սակայն, չեն ֆիքսել հանցագործի դեմքը:

Ոստիկանները նշել են, որ այդ սխալների տեսաշարը դիտելը շատ ծիծաղելի էր, չնայած այն փաստին, որ տղամարդը տպավորիչ չափսերի սառը զենքով սպառնացել է գանձապահին: Ոստիկանությունն արդեն զբաղվում է հետաքննությամբ և հանցագործի որոնմամբ, տեղեկացնում է lifenews.ru-ն:




Լրահոս