Զորի Բալայանը հանրային հեռուստատեսությունում փաստաթղթերով ձեւակերպված է որպես խորհրդական. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գրող-հրապարակախոս Զորի Բալայանը տարիներ շարունակ Հայաստանի հանրային հեռուստատեսությունում փաստաթղթերով ձեւակերպված է խորհրդական, բայց երբեւէ խորհրդատվական գործառույթ չի իրականացրել: «Ժողովուրդ»-ը փորձեց Զ. Բալայանից պարզել, թե ինչ խորհուրդներ է նա տալիս Հանրային հեռուստաընկերությունը կառավարողներին: Վերջինս տարակուսանքով հայտարարեց, թե ինքն առաջին անգամ է նման բան լսում. «Կարող է դա 100 տարի առաջ է եղել, կամ չգիտեմ երբ է եղել, համենայնդեպս ես առաջին անգամ եմ նման բան լսում»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս