«Բորոդինո» պահածոների գործարանը ֆինանսական դժվարություններ ունի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ Արարատի մարզում գործող «Բորոդինո» պահածոների գործարանը ֆինանսական վատ վիճակում է: Նույնիսկ խոսակցություններ կան, որ ընկերությունը սնանկացման ճանապարհն է բռնել: Թե ինչու է հայտնվել նման վիճակում եւ զարգացման ինչ հեռանկարներ ունի` «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել Բորոդինո պահածոների ընկերության փոխտնօրեն Սիսակ Աղայանից: Նրա հավաստիացմամբ. «Դրանք սուտ տեղեկություններ են եւ հիմնավոր չեն: Ես չեմ հասկանում, թե որտեղից են նման տեղեկություններ տարածվում: Հավանաբար մարդիկ կան, ովքեր ցանկանում են վարկաբեկել մեր ընկերության անունը»: Մինչդեռ մեր աղբյուրները հաղորդում են, որ Բորոդինոն, ի թիվս այլ ֆինանսական խնդիրների, դեռ նախորդ տարվանից մոտ 1.5 մլն դրամ պարտք է մնացել Վայոց Ձորի Ազատեկ համայնքի բնակիչներին` մթերած խնձորի դիմաց»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս