Վրաերթ ու մեքենաների բախում՝ Երևանում. «գլխավոր հերոսը» ՃՈ աշխատակից է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 01.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա և Արտաշիսյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 34MR372 պետհամարանիշի (վարորդ՝ Կ. Հ., ծնվ. 1984թ.) բախվել է կայանված ՃՈ «Տոյոտա Կորոլլա» մակնիշի 734ՈՍ01 պետհամարանիշի ավտոմեքենային, որն առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել Հ. Գ.-ին (ծնվ. 1966թ.), Կ. Կ.-ին (ծնվ. 1980թ.) և Գ.Ա.-ին (ծնվ. 1981թ.), այնուհետև բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21099» մակնիշի 10SL655 պ/հ ավտոմեքենային (վարորդ՝ Գ. Խ., ծնվ. 1987թ.):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Կ.Հ.-ն, Հ.Գ.-ն, Կ.Կ.-ն և Գ.Ա.-ն  տեղափոխվել են Էրեբունի ԲԿ:

Բժիշկները Հ.Գ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն ծանր:

Փրկարարները դադարեցրել են «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաների գազի արտահոսքը:




Լրահոս