Եթե «Դվին» հյուրանոցը չվերականգնվի, կհանվի վաճառքի. Ա. Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում քննարկվում է «Պետական գույքի կառավարման» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի գլխավոր զեկուցողը Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն է:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը  հետաքրքրվեց, թե ինչու «Դվին» հյուրանոցի վերականգնման համար ներդրված 800 միլիոն դոլարը ոչ մի արդյունք չի տվել, և հյուրանոցը չի վերականգնվել:

Սահակյանն ասաց, որ այդ գումարը ներդրվել է 2013 թվականին. «Հիմա նոր պայմանագիր ունենք, որով պետք է 15 միլիոն դրամ հատկացվի հյուրանոցի վերականգնման համար, և արդեն պարզորոշ է, որ  2015- 2016 թվականներին կվերակնգնվի հյուրանոցը»,- նշեց Արման Սահակյանը:

Նա ընդգծեց՝  եթե այդ գումարի ներդրման դեպքում էլ հյուրանոցը չվերականգնվի, ապա, լիկվիդացիոն գները հաշվի առնելով, այն կվաճառվի նոր բաժնետիրոջ. «Ես հուսով եմ, որ 2016 թվականին կունենանք վերականգնված հյուրանոց»:




Լրահոս