«Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է դառնալ ակումբի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. հայտնում է Goal.com-ը:
Հրատարակությունը հայտնում է, որ 23-ամյա բելգիացի ֆուտբոլիստը կարող է իր պայմանագիրը երկարաձգել մինչ 2019-ը: Համաձայն պայմանագրի՝ կիսապաշտպանը կստանա 250.000 եվրո շաբաթական՝ չհաշված զանազան խրախուսանքները:
Ազարի ընթացիկ պայմանագիրը վերջանում է 2017-ին: Ընդգծվում է, որ անգլիական ակումբը սկսել է պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն ունի ֆրանսիական ՊՍԺ-ն: