Լարված իրավիճակ՝ դատական նիստից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առաջ Շանթ Հարությունյանի և մյուս ամբաստանյալների հարազատները հավաքվել են դատարանի առջև և փորձում են մտնել դատարան:

Կարգադրիչները, սակայն, նրանց թույլ չեն տալիս մտնել` պատճառաբանելով, որ ներսում տեղ չկա: Մարդկանց թիվը գնալով ավելանում է:

Նույն վիճակն է նաև նիստերի դահլիճում, մի շարք հարազատներ խոսում են նաև լրագրողների դեմ` ասելով, թե շատերը 4 ամիս շարունակ իրենց հետ հավասար տանջվել են, իսկ այսօր նստելու տեղ չունեն, նրանք, ովքեր այսօր առաջին անգամ են գալիս, պետք է դուրս գան, որպեսզի հարազատները նստելու տեղ ունենան:

Հիշեցնենք, որ այսօր նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալները պետք է ասեն իրենց վերջին խոսքը, իսկ պաշտպանները` հանդես գան պաշտպանական ճառով:




Լրահոս