Ն. Փաշինյանի հեղինակած նախագիծը քառօրյայի ծրագրում չի ընդգրկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը չի ընդգրկվի ԱԺ հերթական քառօրյա: Այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ էլ քվեարկության է դրվել Փաշինյանի ներկայացրած նախագիծը:

Հանձնաժողովի մյուս հինգ անդամները ձեռնպահ են քվեարկել, ինչի հետևանքով էլ այն չի ընդգրկվի քառօրյայի ծրագրում:

Նշենք, որ նախագծով առաջարկվում էր արտոնություն տալ սահմանամերձ որոշ համայնքների բնակիչներին:




Լրահոս