ՀՀ վերահսկիչ պալատը առողջապահության ոլորտում լուրջ խախտումներ է հայտնաբերել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ 2013թ.-ի հաշվետվության` առողջապահության ոլորտին վերաբերող հատվածը ներկայացրեց ԱԺ համապատասխան հանձնաժողովում: Նշենք, որ հատկապես այս ոլորտում ՎՊ-ն հայտնաբերել է բավականին աղմկոտ դեպքեր:
Օրինակ, ըստ ՎՊ հաշվետվության, ԱՆ-ի կողմից 2012թ., և 2013թ. առաջին կիսամյակում «Նատալի ֆարմ» և «ՄԼՆ ֆարմ» ընկերություններից միայն ինսուլինի ձեռքբերման հետևանքով 736 մլն դրամ պետական միջոցների հավելյալ ծախս է կատարվել, քանի որ 2013-2014թթ.-ի համար պայմանավորվածություն է ձեռք բերվել ինսուլինը ձեռք բերել «Նովո-Նորդիսկ Ա/Կ» ընկերությունից գրեթե եռակի ցածր գնով:
«Ժամանակի» դիտարկմանը` արդյոք դա չի՞ նշանակում, որ տարիներ շարունակ եռակի թանկ ինսուլին գնելով ԱՆ-ն միտումնավոր վատնել կամ փոշիացրել է պետական միջոցները, Ի. Զաքարյանը հրաժարվեց գնահատական տալ` ասելով, թե ինքն ու իր ղեկավարած կառույցը չպետք է մտնեն այդ դաշտը, և որ իրենք ընդամենը փաստեր են հրապարակում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս