ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է Դեյր էզ Զորի հայկական եկեղեցու ավերումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով խստորեն դատապարտում է Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը: Այս մասին հայտնում են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից։

«Այս անմիտ ավերածությունը կրկին փաստում է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության բացարձակ քամահրանքը Միջին Արևելքի հարուստ կրոնական և մշակութային ժառանգության հանդեպ: 

Ինչպես նշել է պետքարտուղար Քերրին, ԻԼԻՊ-ը համակարգված կերպով թույլ է տվել մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումներ և հանդիսանում է գլոբալ ահաբեկչական սպառնալիք: Այս սպառնալիքին դիմակայելու համար Միացյալ Նահանգները կոչ է անում միջազգային հանրությանը ամրապնդել միասնական ջանքերը՝ կազմալուծելու ու վերացնելու ԻԼԻՊ-ը»,-ասված է հայտարարությունում:




Լրահոս