«Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը հայտնվել է «Լիվերպուլ»-ի հետաքրքրության շրջանակներում. հայտնում է Daily Express-ը:
«Ռեալ»-ի նախկին հարձակվողն անցյալ մրցաշրջանի ընթացքում դարձել է նեապոլիտանական ակումբի լավագույն հարձակվողը և 41 խաղում դարձել էր 21 գոլի հեղինակ: Արդեն այս մրցաշրջանում նա մասնակցել է 6 հանդիպման և աչքի ընկել 2 գոլով և 2 գոլային փոխանցմամբ:
Տեղեկություններ կան, թե 26-ամյա արգենտինացին կարող է լքել իտալական ակումբն արդեն այս մրցաշրջանում: