Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` սեպտեմբերի 27-ին, Ճապոնիայի Նագանո նահանգում սկսել է ժայթքել Նագանո հրաբուխը: Դատելով ճապոնական կենտրոնական NHK հեռուստաալիքի ցուցադրած կադրերից` խառնարանի վրա մի քանի կիլոմետրանոց մոխրի սյուն է բարձրացել: Մոտակա շրջանների բնակիչները հայտնել են հրաբխի խառնարանում տեղի ունեցած մի քանի պայթյունների մասին: Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում:

Տոկիոյից մոտ 200 կմ դեպի արևմուտք գտնվող Օնտակե հրաբուխը վերջին անգամ ժայթքել էր 2007թ.-ին:

Ինչպես տեղեկացնում են ճապոնական լրատվամիջոցները, հրաբխի լանջերին դեռևս գտնվում է 150 մարդ: Անսպասելի ժայթքումը հանկարծակիի է բերել 200 լեռնագնացների և զբոսաշրջիկների, որոնք այդ պահին գտնվում էին մոտակայքում: Նրանցից 60-ը հրատապ կարգով ցած են իջել: Մյուսները օդում մոխրի բարձր մակարդակի պատճառով ստիպված են եղել պատսպարվել մոտակա երկու ճամբարներում:




Լրահոս