Հլը էս երկրում չկա ոչ մեկը, ով ուզենա ժամկետ դնի պետության վրա։ Պետությունը մեկն ա»: Անդրադառնալով խորհրդարանական քառյակի ներկայացրած պահանջներին՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս): Նրա խոսքով` ընդդիմությունը պետության հետ երբևիցե չի կարող պահանջներով խոսել։
Լրագրողների այն հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին և կուսակցությանը համարո՞ւմ է ընդդիմադիր, պատգամավորը նշեց. «Ինքը առաջուց էլ պետության համար ընդդիմություն է եղել, և ես նորմալ եմ գնահատում դա։ Ընդդիմությունը պետք ա։ Ես չեմ լսել, որ իրանք իշխանափոխություն են ուզում։ Նույն Ծառուկյան Գագոն երբեք չի ասել իշխանափոխություն», – ընդգծեց նա։
Մովսիսյանն անդրադարձավ նաև մարզային այցելության ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի ելույթին և նշեց. «Անունն ինչ ա, Արամ Մանուկյան ա ինչ ա, որ նախագահի հասցեով… Դա նշանակում ա, որ նա իր տունն էլ ա էտ ձև կարգավորում, քֆուր ա տալիս, հայհոյանք ա անում միտինգ ժամանակ։ Ով որ նախագահին քֆուր ա տալիս, նրանք սրբություն չունեն»։
Այն դիտարկմանը, թե շատ պատգամավորներ խորհրդարանում նույնպես հայհոյանքներ են հնչեցնում, նշեց. «Պետք լինի, էլի կհայհոյեմ, ես թաքուն չեմ անում այդ ամեն ինչը։ Ես անհատին եմ հայհոյում, իսկ երկրի դրոշին, հիմնին, նախագահին հայհոյողին ես համարում եմ դավաճան: Ընդդիմադիրներին մենք չենք հայհոյել երբեք, ընդամենը իրենց տեղն ենք դրել»: