Գագիկ Խաչատրյանն առաջարկել է մի քանի նախարարություններ իրար միացնել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը անցել է խնայողության ռեժիմի: «Ժողովուրդ»-ին ՀՀ Կառավարությունից լուրեր հասան, որ նա բյուջետային մեծ ծախսերից խուսափելու նպատակով առաջարկել է միավորել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ու առողջապահության նախարարությունը: Ինչպես նաեւ՝ ՀՀ մշակույթի նախարարությունը միացնել ՀՀ սփյուռքի նախարարությանը: Այս քայլով ՀՀ ֆինանսների «սուպերնախարարը» ցանկանում է կրճատել ծախսերը՝ ըստ էության արտագաղթի համար նոր խթան ապահովելով: Պատկերացրեք, թե այս նախարարությունների միավորման հետեւանքով քանի հարյուր աշխատակիցներ գործազուրկ կմնան: ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, երբ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչ գիտի այս մասին, ասաց, թե տեղյակ չէ եւ չի ցանկանում կանխատեսում անել իր եւ նախարարության ապագայի վերաբերյալ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս