ԱՄՆ-ի գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի գաղտնի ծառայության ղեկավար Ջուլիա Փիրսոնը լքում է իր պաշտոնն այն բանից հետո, երբ դանակով զինված տղամարդը կարողացել է անցնել Սպիտակ տան մի քանի դահլիճով:

Հրաժարականի մասին հայտնել է ներքին անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնը: Ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գերատեսչության աշխատակից Ջոզեֆ Քլենսին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերելակում էր հայտնվել զինված և մի քանի անգամ դատված տղամարդու հետ: Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 16-ին, երբ Օբաման այցելել էր հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն Ատլանտայում:

Սեպտեմբերի 22-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տարածք ներխուժած տղամարդու մեքենայում հայտնաբերել էին զոնք և 800 հատ փամփուշտ: Սակայն Սպիտակ տան տարածք մտնելիս Օմար Գոնսալեսի մոտ միայն դանակ է եղել, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս