Շառլ Ազնավուրը միակ համերգը կտա Մոսկվայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շառլ Ազնավուրն իր 90-ամյակի առթիվ համաշխարհային շրջագայության շրջանակներում միակ համերգը կտա Մոսկվայում: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին Կրոկուս Սիթի Հոլում:

Երգչի խոսքով, նա կկատարի իր դասական երգացանկը:

Խոսելով իր համերգային եզրափակիչ շրջագայության մասին՝ Ազվավուրը կատակել է՝ ասելով, որ ինքը «առաջին երգիչը կլինի, ով երգում է 100 տարեկան հասակում»: Շանսոնյեն նշել է, որ գտնվում է ֆիզիկական լավ վիճակում՝ շնորհիվ չափվածությանը և ներդաշնակությանն ինքն իր հետ:

Time թերթի և CNN ընկերության հարցումների արդյունքներով Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող: Նա գրել է ավելի քան 1000 երգ և խաղացել 60-ից ավելի ֆիլմերում:

Ազնավուրն իր պատմական հայրենիքի՝ Հայաստանի դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում, տեղեկացնում է РИА Новости-ն:




Լրահոս