Ով ցանկանում է դառնալ Հանրապետության նախագահ, այդ ճանապարհը անցնում է Մելիք-Ադամյան փողոցով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչքանո՞վ է իշխող Հանրապետական կուսակցությունն անհանգստացած այն փաստից, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում պատրաստվում է հայտարարել, թե սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն է առաջադրելու, ասաց. «Ես չգիտեմ, թե ով ինչ է ասել կամ ասելու, ես չգիտեմ, թե ով ինչ է ցանկանում կամ ցանկանալու, ես չգիտեմ, թե ովքեր են նախագահ դառնալու ցանկություն հայտնելու, բայց կարող եմ ասել, որ առանց Հանրապետական կուսակցության որոշման եւ պաշտպանության ոչ ոք չի կարող դառնալ ՀՀ նախագահ»: ՀՀԿ խմբակցության քարտուղարը կրկնեց ամիսներ առաջ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կողմից հնչեցված եւ քննադատության ենթարկված խոսքերը` ասելով, թե «Ով ցանկանում է դառնալ Հանրապետության նախագահ, այդ ճանապարհը անցնում է Մելիք-Ադամյան փողոցով»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս