![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/Kandidatom-ot-PSR-na-post-premera-stal-Davutoglu.jpeg)
Թուրքիան կանի հնարավորը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից Սիրւայի քրդերով բնակեցված Քոբանի քաղաքը պաշտպանելու համար: Այս մասին A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Նրա խոսքով, Թուրքիայի օրենսդրության վերջին փոփոխությունների համաձայն, երկրի զինված ուժերը իրավունք ունեն մասնակցելու այլ պետությունների տարածքներում ռազմական օպերացիաներին:
Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական խորհրդարանը Սիրայի տարածքում ռազմական գործողությունների կիրականացնելու թույլտվություն էր տվել կառավարությանը: