Բրիտանուհի Նորա Բրայերն իր մեկդարյա հոբելյանը նշել է ճախրասավառնակի՝ միանգամից երկու թռիչքով: Առաջին թռիչքի ժամանակ ղեկին եղել է ինքը, իսկ երկրորդի ժամանակ՝ հետևել, թե ինչպես է պրոֆեսիոնալ օդաչուն վտանգավոր հնարք կատարում 3,5 կմ բարձրության վրա: Գաղափարը պատկանում էր կնոջ երկու դուստրերին, որոնցից մեկն օդաչու է: «Մի անգամ ես մայրիկի հետ թռիչք կատարեցի ճախրասավառնակով, և նրան դա շատ դուր եկավ: Ես մտածեցի, որ նրա 100-ամյակը դա կրկնելու հրաշալի առիթ կլինի», – պատմել է 58-ամյա Քեյ Դրեյփերը:
Նորայի խոսքով՝ ինքը չի նյարդայնացել և բոլորովին չի վախեցել թռիչքների ժամանակ: Լինելով բնությունից անկախ՝ նա մշտապես աշխատում է իր ծննդյան տարեդարձերն էքստրեմալ կերպ տոնել: 80-ամյակը տոնելիս նա թռել է օդապարիկով, իսկ 95-ամյակը՝ երեքանիվանի Harley մոտոցիկլ քշելով:
«Ես ինձ ադրենալինային նարկոման կանվանեի. միշտ անհամբերությամբ եմ սպասում ծննդյանս օրվան, երբ կկարողանամ ինչ-որ անսովոր բան անել», – խոստովանել է հոբելյարը թռիչքից հետո:
Դուստրերը պատմել են, որ էստրեմալ զվարճանքների հանդեպ սերը Նորա Բրիյերի մոտ արթնացել է 1982-ին՝ ամուսնու մահից հետո. տեղեկացնում է Metro-ն: