Երևանի քաղաքապետը պատվավոր կոչումներ է շնորհել մի խումբ անձանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ Երևանի 2796-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարբեր ոլորտներում բազմամյա գործունեության և վաստակի համար մի շարք անձանց պարգևատրել է հուշամեդալներով և շնորհել կոչումներ:

Շնորհավորելով մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ՝ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի ու ներդրման համար, որն ուղղված է ի բարօրություն Երևանի և երևանցու:

«Վստահ եմ, որ մեր սիրելի քաղաքի ծննդյան օրը կրկնակի տոն է բոլոր նրանց համար, ովքեր իրենց ամենօրյա նվիրված աշխատանքով արել ու անում են հնարավորը, որ Երևանն ավելի գեղեցիկ, ավելի հարմարավետ ու ավելի լավը դառնա: Եվ որ ոչ պակաս կարևոր է՝ բոլոր այդ մարդիկ իրենց աշխատանքն արել ու անում են ոչ թե ի շահ իրենց, այլ ի շահ սիրելի քաղաքի բարօրության: Նրանք, իրականում, Երևանին մշտապես վերաբերվել են որպես տան ու իրենց սրտացավությամբ փորձել են է՛լ ավելի ամրապնդել հարազատ օջախի հիմքը: Եվ տոնական այս օրը ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այդ մարդկանց՝ իրենց նվիրումի ու անշահախնդիր աշխատանքի համար: Վստա՛հ եղեք, որ նման նվիրումը երբեք չի վրիպում մեր ուշադրությունից»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի 2796-ամյակի կապակցությամբ Երևան քաղաքին մատուցած բացառիկ ծառայությունների և մայրաքաղաքի բարօրությանն ուղղված երկարամյա ու արդյունավետ գործունեության համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Ռալֆ Յիրիկյանը, Եվգենի Բիբինը, Լուսիկ Ագուլեցին, Հակոբ Աբրահամյանը, Արմեն Ալավերդյանը, Գառնիկ Մովսիսյանը, Գոռ Գրիգորյանը, Հասան Թամոյանը, Ռուզան Ասատրյանը, Ռոբերտ Կարայանը, Հարություն Թոփիկյանը, ինչպես նաև Ղուկաս Ուլիխանյանը, Արթուր Մկրտչյանը, Արմեն Գևորգյանը, Գառնիկ Հովսեփյանը, Աշոտ Ղարիբյանն ու Մերուժան Ասատրյանը:
Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվել են նաև Ռոման Գաբրիելյանը, Արկադի Հարությունյանը, Գևորգ Շամիլյանը, Էրիկ Ամիրխանյանը և Հայկ Իսպիրյանը՝ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության, արիության և նվիրումի համար:




Լրահոս