Այսօր գյուղացի կնոջ միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 15-ը որոշվել է ընդունել գյուղացի կանանց միջազգային օր 1995թ-ին Պեկինում: ՄԱԿ-ի Կանանց 4-րդ միջազգային համաժողովում որոշում ընդունվեց հոկտեմբերի 15-ն օրացույցում նշել որպես գյուղացի կանանց միջազգային օր: Օրը կոչված է հանրությանը հիշեցնելու, թե որքան շատ բաների համար է պարտական գյուղացի կնոջն ու նրա աշխատանքին:

Ըստ վիճակագրության` գյուղացի կանայք կազմում են աշխարհի բնակչության մեկ քառորդից ավելին: Նրանք առանցքային դեր են խաղում սննդի արդյունաբերության և գյուղական համայնքների կայուն զարգացման գործում: Սակայն այսօր նրանց իրավունքներն ամբողջ աշխարհում լիովին պաշտպանված չեն: Ամեն տարի հոկտեմբերի 15-ին գյուղական միջավայրերում անցկացվում են տարբեր միջոցառումներ` գյուղացի կանանց նույն կարգախոսով` «հասանելի դարձնել վարկերը, տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաներն ու մաքուր ջուրը»:

Ինչպես գիտենք, Հայաստանի գյուղերում ևս ջրի տեխնոլոգիայի, բժշկական որակյալ ծառայությունների ու ցածր տոկոսադրույքներով վարկերի ահռելի պակաս կա:




Լրահոս