Ովքե՞ր են Ծառուկյանի մտքում եղած նախագահի թեկնածուները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս հոկտեմբերի 9-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խոսելով նախագահի թեկնածու առաջադրվելու մասին, հայտարարել էր, թե «Իմ մտքում կա չորսից հինգ թեկնածու նախագահի համար, ովքեր լավ թեկնածուներ են, որոնք կկարողանան կարգավորել երկիրը: Եթե հանրությունը նրանցից մեկի թեկնածությունն առաջարկի, ես պատրաստ եմ նրա կողքը կանգնել»: «Ժողովուրդ»-ը փորձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի միջոցով պարզել` արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահ առաջադրվելուց հետո Գ. Ծառուկյանն իր թեկնածությունը կառաջադրի, թե` ոչ: Փորձեցինք պարզել նաեւ մնացած 4-5 թեկնածուների անունները, որոնք Գ. Ծառուկյանի «մտքում են»: Սակայն Տոնոյանը մեկ օր անց, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Հնարավորություն չունեմ ճշտելու, քանի որ պարոն Ծառուկյանը Հայաստանում չէ, կարճ ժամանակով` մի քանի օրով, մասնավոր այցով մեկնել է արտերկիր»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս