2006 թվականին հենց այս օրը Մարտունիում կայացած համերգից վերադառնալիս երգչուհին մահացավ ավտովթարում: Անսպասելի մահվան լուրը ցնցեց բոլորին: Անցել է 8 տարի, բայց «Ժամանակը բուժում է» խոսքը ցավը չի մեղմում, և հիշում ու հարգանքի տուրք են մատուցում ոչ միայն ընկերներն ու հարազատները:
Ուրախ, կատակասեր, խենթ ու անմիջական. այսպիսին է Վարդուհի Վարդանյանն ընկերների հուշերում:
Նշենք, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր համացանցի իր էջում գրել է.«2006 թվականի հոկտեմբերի 15-ին մեզանից հեռացավ Վարդուհին: Գնաց այնպես, որ կարծես ամեն պահի հետ է գալու… Աստված հոգիդ լուսավորի, Թութուշ ջան: Մեզ մի մոռացիր»: