Կնոջը սպանած և դստերն ու աներոջը մկրատով վիրավորած մերձմոսկովյան Նոգինսկի բնակչի արյան անալիզը ցույց է տվել, որ նա մարիխուանա էր օգտագործել. այդ մասին «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել են Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզային վարչությունից:
Չորեքշաբթի լույս գիշերը Նոգինսկի 26-ամյա բնակիչը դանակով հարձակվել է իր ընտանիքի անդամներ վրա: Տղամարդը սպանել է 23-ամյա կնոջը, ինչպես նաև մկրատով վիրավորել դստերն ու աներոջը: Դրանից հետո նա մերկացել է և դուրս թռնելով պատուհանից՝ բղավելով սլացել փողոցով: Նրան ձերբակալել է աղմուկի պատճառով դուրս եկած հարևանը, ով ոստիկանության աշխատակից է եղել: