Մի քանի նախարար ավել կամ պակաս ունենալ կամ չունենալը ԲՀԿ-ի համար նշանակություն չունի. հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավոր, նախընտրական շրջանում ԲՀԿ նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել` որը վերաբերում է իշխանական կոալիցիա կազմելուն
Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև.
 Խորհրդարանական ընտրություններից հետո քննարկվող ամենաակտուալ թեմաներից մեկը ԲՀԿ-ի հնարավոր մասնակցությունն է ապագա կոալիցիոն կառավարությանը: Ի գիտություն բոլոր քաղաքագետների, վերլուծաբանների, քաղաքական գործիչների, ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ որեւէ կոալիցիա մեզ համար չի կարող ինքնանպատակ լինել։ Մի քանի նախարար ավել կամ պակաս ունենալ կամ չունենալը ԲՀԿ-ի համար որևէ նշանակություն չունի: Մեր խնդիրն ավելի գլոբալ է` այնպիսի կառավարության ձևավորումը, լինի դա կոալիցիոն, թե ոչ, որը օր առաջ ձեռնամուխ կլինի երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների լուծմանը, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, երկրում բիզնես-միջավայրի, տնտեսական մթնոլորտի փոփոխմանը։ Մնացած բոլոր կարծիքներն ու վերլուծությունները ուղղակի հիմնազուրկ են:
Ի վերջո, ընտրությունների արդյունքները ապացուցեցին, որ ,Բարգավաճ Հայաստանըե ստացել է մեր հանրության զգալի հատվածի՝ մոտ կես միլիոն մեր հայրենակիցների վստահությունը, որը մեր համար ամենամեծ արժեքն է։ Եվ մենք չենք անելու որեւէ քայլ, որը կսասանի ժողովրդի հավատն ու վստահությունը մեր հանդեպ։
 
 




Լրահոս