Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին խնդրեց ուշադրություն դարձնել երկու-երեք շաբաթ առաջ Վերահսկիչ Պալատի՝ Գյուղատնտեսության նախարարությանը վերաբերող ուսումնասիրության արդյունքներին: «Մեկ ժամ լսելուց հետո ես հիասթափված դուրս եկա»-նշեց նա:
«Եթե անգամ Իշխան Զաքարյանի ասածի 10%-ն իրականություն լինի, էլի ամոթ ա, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, մեղավորներին պատժեք, ամեն անգամ նստած ես լինում, ՀՀԿ-ական պատգամավոր ես, ինչ ասես՝ չեն ասում, հետո՞, բա սրա վե՞րջը»,-ընդգծեց Մուրադյանը:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը խոստացավ իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրել հարցը.
«Կարծում եմ՝ դժվար թե այստեղ գտնվի մի մարդ, որը ջատագով է պետական ֆինանսների ոչ արդյունավետ ծախսմանը, կարծում եմ՝ բոլորս էլ նույն ձևով ենք մտածում, ինչ դուք ասացիք, պարզապես ամեն մեկը պետք է գործի իր լիազորությունների շրջանակում»,-ասաց փոխնախարարը: