Ռուսաստանցիներին արգելում են մեկնել արևմուտք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ են տալիս իրենց արձակուրդները այլ երկրներում չանցկացնել:

Ինչպես գրում է գերմանական Bild պարբերականը, տանը իրենց հանգիստն անցկացնելու մասին ցուցումներ են ստացել պաշտոնյաներ, որոշ ընկերությունների ղեկավարներ և աշխատակիցներ: Ըստ պարբերականի՝ նման սահմանափակումների պատճառը Ուկրաինայի տարածք ռուսական բանակի ներխուժման հետ կապված Կրեմլի և Արևմուտքի միջև ծագած լարվածությունն է:

Bild-ի տեղեկություններով՝ արտերկիր գնալու արգելքը կարող է վերաբերել առնվազն 4 մլն ռուսաստանցու, որոնց թվում են նաև արևմտյան «սև ցուցակներում» հայտնված կորպորացիաների աշխատակիցները:

Ռուսական մի շարք ընկերությունների աշխատակիցներին նույնիսկ հրահանգել են հրաժարվել արդեն իսկ ձեռք բերված ուղեգրերից: Այսպես օրինակ, նման հրաման է արձակել պատժամիջոցների ցանկում հայտնված «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարությունը:




Լրահոս