Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց Հայ Ազգային Կոնգրես, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ և ՕԵԿ խմբակցությունների պատգամավորների ներկայացրած «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մասնավորեցման և տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենք էլ են կողմ, որ ստեղծվի այդ հանձնաժողովը: Նրա խոսքով, ցանկալի կլիներ, որ այն ստեղծվեր ԱԺ-ի որոշմամբ: Ի վերջո որոշվեց ստեղծել այդ հարցով ենթահանձնաժողով:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը մանրամասնեց, որ ենթահանձնաժողովի աշխատանքները կամփոփվեն մինչև 2015 թվականի սեպտեմբեր: